Ի՞նչ արժեն Սնուփ Դոգի համերգի տոմսերը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի քանի շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ի լուր աշխարհի աչքալուսանք տվեց, որ սեպտեմբերի 23-ին Հայաստան է գալիս համաշխարհային աստղերից մեկը: Հետո պարզվեց, որ մեգա աստղը, որը մեզ երջանկացնելու է իր համերգով, Սնուփ Դոգն է: Արագությամբ հանրությանը հասանելի դարձավ կառավարության որոշումը, ըստ որի՝ 23 միլիոն դոլար պետք է ծախսվեր 3 համերգի համար, որոնք կայանալու են մինչեւ փետրվար ամիսը, եւ որոնցից մեկը Սնուփ Դոգի համերգն է լինելու: Կառավարությունը, կառչելով անորոշ տեղեկատվության հանգամանքից, նախ հերքում տարածեց, թե 23 միլիոն չեն ծախսելու, սակայն հետո պարզվեց, որ 23 միլիոնը ոչ թե մեկ համերգի, այլ 3 համերգի վրա է ծախսվելու, ընդ որում` հաջորդը կարծես թե Ջենիֆեր Լոպեսի այցն է լինելու: Իսկ Սնուփ Դոգի համերգի վրա, արդեն հայտնի է, որոշվել է պետության պահուստային ֆոնդից հատկացնել 6 մլն դոլար: Այդ որոշումն ընդունվել է անցած շաբաթ` կառավարության նիստում, չզեկուցվող հարցերի շարքում։
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը, ի դեպ, այս միջոցառումը կկազմակերպի առանց մրցույթի, այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների միջեւ մրցակցությամբ չէ, որ ընտրվել է «Դոպինգ Սփեյսը»։ Ավելին՝ «Դոպինգ Սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։
Ավելին՝ այստեղ