Բաքուն կրկին մեղադրում է Երևանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ օգոստոսի 16-ին Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խումբը փորձել է ներխուժել Ադրբեջանի տարածք՝ ահաբեկչական-դիվերսիոն գործողություն իրականացնելու նպատակով:
«Հայաստանի հերթական սադրանքը կանխվել է, իսկ դիվերսիոն խմբի անդամը բերման է ենթարկվել»,- ասվում է հաղորդագրութայն մեջ:
Դատապարտելով Հայաստանի կողմից «ռազմական սադրանքների իրականացումը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրը, Ադրբեջանը կոչ է արել Հայաստանին՝ «զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակը սրող սադրիչ գործողություններից և հայտարարություններից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և կատարել իր պարտավորությունները՝ չշարունակելով միջազգային հանրությանը շփոթեցնելու փորձերը»։
Ավելին՝ այստեղ