Լավրովը և Միրզոյանը մտքեր են փոխանակել ՄԱԿ ԱԽ–ում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանավեճերի հեռանկարների շուրջ․ ՌԴ ԱԳՆ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շուրջ ներկա իրավիճակը։
Լավրովը նշել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար սուր իրավիճակի շուտափույթ կարգավորման առաջնահերթությունը՝ հաշվի առնելով 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների փաթեթի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունները։
Ընդգծվել է, որ կարգավորման շահերից ելնելով սկզբունքորեն կարևոր է կենտրոնանալ «տեղում» փոխադարձ ընդունելի գործնական քայլերի համաձայնեցման վրա։ Այս ուղղությամբ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԼՂ հիմնախնդրի շուրջ բանավեճերի հեռանկարների շուրջ։
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի առանձին հարցերի, այդ թվում՝ տարբեր մակարդակներով առաջիկա շփումներին։