Հայ-իրանական տնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ․ Քերոբյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ քննարկել ենք երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցեր, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․
«Մեր երկու երկրների տնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որն օգտագործելով կարող ենք երկկողմ տնտեսական հարաբերություններում հասնել զգալի արդյունքների», - նշել է նա։