Նիդերլանդների քաղաքական ուժերը ղեկավարին կոչ են արել գործել Ցեղասպանության կոնվենցիային համապատասխան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիդերլանդների գրեթե բոլոր քաղաքական ուժերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված դիմել են երկրի վարչապետին և ԱԳ ղեկավարին: Այդ մասին թվիթերյան(X) իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի կողմից Լաչինի անօրինական շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստից առաջ, որը հաջորդում է Մորենո Օկամպոյի նախազգուշացումներին, Նիդերլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները խնդրել են երկրի վարչապետին և արտգործնախարարին՝ գործել Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան»,- նշել է նա։