Բայրամովն ու Կլաարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ներկա իրավիճակի շուրջ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի օգոստոսի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ ընթացող բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակի շուրջ։
Նախարար Ջեյհուն Բայրամովն հայտարարել է, թե «Հայաստանի կողմից վերջին շրջանում տարածաշրջանում աճող ռազմաքաղաքական սադրանքները, տարածաշրջանում շրջափակման և լարված հումանիտար իրավիճակի մասին «կեղծ և անհիմն» հայտարարությունները չեն ծառայում խաղաղությանը և կայունությանը»։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցեր։