ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է արտերկրում գտնվող զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամների համար ապահովել բժշկական ծառայությունների մատուցում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ արտերկրում՝ Ռուսաստանի դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եւ Ղազախստանի Հանրապետությունում ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում, մինչդեռ համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի՝ զինծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:
Ավելին՝ այստեղ