Իջեւանում թուրք են բռնել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք տեղեկացանք, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսելիս է եղել թուրքերեն լեզվով։ Նկատել են, որ զանգեր է ստացել թուրքական հեռախոսահամարներից: Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի կանգնեցնի երթուղայինը եւ ոստիկանություն են դիմել:
Երթուղաինի վարորդը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ուղևորները կարծել են, թե կասկածելի անձն ադրբեջանցի է, սակայն ոստիկանները պարզել են, որ ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրք է.
«Թուրքիայի թուրք էր, ոստիկանները եկան տարան բաժին, ոչ մի ուրիշ բան էլ չիմացանք», - նշում է վարորդը:
Ավելի՝ այստեղ