Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է․
«Օգոստոսի 18-ին` ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում անցկացվելու են «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ»։