Ռուսաստանի պատճառով ՆԱՏՕ-ի միջուկային քաղաքականությունը չի փոխվելու. Ստոլտենբերգ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերում չի արձանագրել որևէ փոփոխություն, որը կարող է ստիպել կազմակերպության ղեկավարությանը վերանայել սեփական քաղաքականությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է Reuters-ը։
Հինգշաբթի օրը՝ օգոստոսի 17-ին, ռազմական դաշինքի ղեկավարը համաժողով է անցկացրել Նորվեգիայում։ Միջոցառման ժամանակ նա նշել է, որ ներկայումս ՆԱՏՕ-ն պատճառ չունի որևէ կերպ փոխելու իր միջուկային հնարավորությունները և ճշգրտումներ մտցնել համապատասխան մարտագլխիկների տեղակայման ձևի մեջ։
«Առայժմ մենք չենք տեսել որևէ պատճառ, որը կստիպի մեզ դա անել», - ընդգծել է Ստոլտենբերգը՝ նկատի ունենալով Մոսկվայի գործունեությունը։