«Չեմ ուզում ենթադրություններ անել». Քիրբին՝ Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Քիրբին հայտարարել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ։
Ճեպազրույցի ժամանակ թուրք լրագրողը հարցրել է ամերիկացի պաշտոնյային, թե ինչպես է Միացյալ Նահանգները վերաբերվում Հայաստան հնդկական հրթիռային համակարգերի մատակարարումների մասին հաղորդագրություններին։ Ի պատասխան՝ Քիրբին նշել է, որ չի տեսել այդ հրապարակումները և չի ցանկանում ենթադրություններ անել։
Փոխարենը նա ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վրա՝ ասելով, որ ԱՄՆ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանին վերականգնել ճանապարհի երթեւեկությունը։
«Մենք պատրաստվում ենք շարունակել մեր դիվանագիտական ներգրավվածությունը՝ օգնելու այստեղ խաղաղ կարգավորմանը և լարվածությունը թուլացնելուն, և, իհարկե, վերաբացելու դեպի Լեռնային Ղարաբաղ միջանցքը, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն», - ասել է Քիրբին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։