Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել իրենց պարտավորությունները․ Պետեր Ստանո
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ-ն հավատարիմ է մնում է Ադրբեջանին և Հայաստանին ուղղված իր կոչին, որն է շարունակել լուծումներ փնտրել, որոնք անհրաժեշտ են երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել իրենց պարտավորությունները։ Միջնորդական ջանքեր են գործադրվում։ Տեղում՝ տարածաշրջանում, մեր հատուկ ներկայացուցիչն է (խմբ․ Տոյվո Կլաարը)»,- ասել է մամուլի քարտուղարը՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ․
Լինի դա Լաչինի միջանցքի հարցը, թե հարաբերությունների կարգավորումը, մենք պատրաստ ենք աջակցել,-նշել է Ստանոն։