Վարդան Ղուկասյանն էր առաջինը, ով հայտնեց այսօր հայ հասարակությանը ցնցած լուրը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում ամենաաղմկահարույց լուրերի ու իրադարձությունների մասին առաջինը տեղեկացնում և բարձրաձայնում է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Այսօր էլ Վարդան Ղուկասյանն էր առաջինը, ով Տելեգրամի իր ալիքում դեռևս օգոստոսի 18-ին՝ ժամը 04:00-ին, տեղադրեց այսօր հայ հասարակությանը ցնցած՝ «Կինը իր անչափահաս դստերը ծեծի է ենթարկում և թքում վրան» վերտառությամբ լուրը։
Վարդան Ղուկասյանը իր ալիքի ուղիղ եթերում զանգահարել է ՄԻՊ և առաջինը տվել տեսանյութում երևացող կնոջ մասին տվյալները։
Արդյոք սա պատկան մարմինների տոտալ թերացումը չէ, երբ քաղաքական գործիչը, բլոգերը ավելի շուտ է տեղեկանում հայերին առնչվող աղմկահարույց խնդիրների մասին և բարձրաձայնում դրանք՝ առանց կաշկանդվելու։