Լրահոս
Կարևոր


Սյունիքում Փաշինյանի վերջին կանգառը եղել է Սիսիանը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Կառավարության ղեկավարին դիմավորել և ուղեկցել է ԱՊՄԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, ով ծանոթացրել է տեխնոլոգիական գործընթացներին և ներկայացրել արտադրական ծավալներն ու առաջիկա ծրագրերը: Վարչապետն առանձնակի կարևորել է կոմբինատում նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետևողական լուծման ուղղությամբ քայլերի իրականացումը: Նշվել է, որ կոմբինատն ունի 1200 աշխատատեղ։

Այնուհետև վարչապետը հանդիպել է ագարակցիների հետ, քննարկել ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը վերաբերող հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը:

Հաջորդիվ կառավարության ղեկավարը ծանոթացել է Մեղրիի մանկապարտեզում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որի 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից: Քանի որ մանկապարտեզի շենքը հին է և գտնվում է ճահճային շերտի վրա` կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ:

«Լոֆթ-Մեղրի» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական կենտրոնում վարչապետին ներկայացվել է իրականացված ծրագիրը: Երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագրի իրագործման արդյունքում ստեղծված «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնը համապատասխանում է ծրագրի իրականացման ֆունկցիոնալ, տեխնիկական և բովանդակային պահանջին՝ ապահովելով Մեղրի համայնքի կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Ադելյան փողոց 3 Մշակույթի տուն հասցեում 158,6 քմ մակերեսով տարածքի (երրորդ հարկ) ներկայիս նորարարական, հիմնանորոգված, նյութատեխնիկական միջոցներով և կահույքով համալրված տեսքը և գործարկման հնարավորությունները։ Ծրագրի իրականացման համար «Լոֆթ» ՀԿ-ին պետության կողմից դրամաշնորհի ձևով հատկացվել է 25 մլն 348 հազար դրամ, որով իրագործվել են կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցների ապահովումը։ Պայմանագրի շրջանակում «Լոֆթ» հասարակական կազմակերպությունը առանց հատկացումների, սեփական միջոցներով՝ համայնքի ներգրավվածության պայմաններում, գործարկելու է կենտրոնի բովանդակային 5-ամյա ծրագիրը (2023-2027թթ)՝ ի նպաստ համայնքի երիտասարդության զարգացման և առաջընթացի։

Այնուհետև վարչապետը Քաջարանում ծանոթացել է Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև Քաջարան համայնքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագրի ընթացքը: Կատարվել է աշխատանքների 60%-ը։ 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 631,5 մլն դրամ է, որի 30% -ը տրամադրվել է համայնքի բյուջեից, 70%-ը՝ պետբյուջեից: Ծրագրի արդյունքում կբարձրանա Քաջարան քաղաքի ԲԲՇ-ների էներգաարդյունավետությունը։

Կառավարության ղեկավարն այցելել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: Գոհունակություն հայտնելով ընկերության հետ համագործակցությունից՝ վարչապետը վերջինիս ղեկավարների հետ քննարկել է ռազմավարական զարգացման և արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը, հարակից համայնքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը և այլն:

Վարչապետը ծանոթացել է Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի ավարտված շինարարական աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 476 մլն 119 մլն դրամ: Կառուցվել է 11 կմ ճանապարհ։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում 13 անհատական բնակելի տների կառուցման շինհրապարակը: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարվել է աշխատանքների 80%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 741 մլն դրամ է: Արդյունքում՝ 13 ընտանիք կբնակեցվի նորակառույց տներում: Վարչապետը կարևորել է աշխատանքների որակյալ իրականացումն ու հնարավորինս սեղմ ժամկետում դրանք ավարտին հասցնելը:

Գործադիրի ղեկավարին ներկայացվել են նաև Տ-8․Լծեն-Տաթև տեղական նշանակության ավտոճանապարհի ավարտված վերակառուցման աշխատանքները: Նշվել է, որ 19,89 կմ ճանապարհի վերակառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է գրեթե 8 մլրդ դրամ, միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: Ավարտվել են նաև Լծեն-Շամբ 6,15 կմ հատվածի շինաշխատանքները: Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 730 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Դարբասի մոդուլային դպրոցի կառուցման շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, որոնց 65%-ը կատարվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը 729,2 մլն դրամ է: 100 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինաշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ:

Վարչապետը ծանոթացել է նաև Տ-8-52 Նորավան-Շամբ ավտոճանապարհի 7,9 կմ հատվածի շինարարական աշխատանքներին: Հողային աշխատանքներն ավարտական փուլում են, արդեն իսկ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը 1 մլրդ 388 մլն դրամ է:

Սիսիան համայնքում Կառավարության ղեկավարին ներկայացվել է 202 մլն դրամ ներդրումային արժեքով ինտենսիվ այգու ծրագիրը: Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետական աջակցությունը կազմել է 101 մլն դրամ: Կեռասի, տանձի, ծիրանի և ծնեբեկի այգու ընդհանուր մակերեսը 12.4 հեկտար է:

Նիկոլ Փաշինյանը Սիսիան համայնքում այցելել է «Վի Էյջ Սթոուն» ընկերություն, որը շահագործում է բազալտի հանքավայր և նախատեսում է բազալտի, գրանիտի, տրավերտինի և այլ կոշտ ու փափուկ քարերի վերամշակում: Կատարվել է 150 մլն դրամի ներդրում։ Արդյունքում ստեղծվել է 45 աշխատատեղ:

Վարչապետը ծանոթացել է նաև Սիսիանի բժշկական կենտրոնի 2021 թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին: Բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցման համար նախատեսված ներդրումը կկազմի շուրջ 550 մլն դրամ։ Իրականացվել է աշխատանքների 30%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 86 մլն դրամ է: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թ.-ին:

Վարչապետ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

ՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա