Հորդորում ենք խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումները չտարածել․ ՊՆ խոսնակ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, եւս մեկ անգամ հորդորում ենք զինված ուժերի, առաջնագծի հետ որևէ առնչություն չունեցող, ինքնահռչակ «ռազմական փորձագետների» չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող ֆեյսբուքյան գրառումները չտարածել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Հարկ է այդօրինակ գրառումների իսկության վերաբերյալ համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանության նախարարության հետ:
Պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ»,– գրել է նա: