Լրահոս
Կարևոր


Ինչ քայլերով է Տիգրան Ավինյանը փորձում «ինքնամեկուսանալ» ՔՊ-ից և ՔՊ-ականներից

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գաղտնիք չէ, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում խմորումները՝ կապված Երևանի ավագանու սպասվող ընտրությունների հետ, ոչ միայն չեն դադարում, այլ նոր թափ են ստանում: Ինչպես և գրել էինք երեկ՝ այդ գործընթացները պայմանավորված են ՔՊ-ում իրենց նախընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի հանդեպ ունեցած անվստահությամբ: Շատերի կարծիքով՝ նրա վարկանիշը բավարար չէ ընտրություններում հաղթանակ տանելու համար, բացի այդ շատերին էլ վրդովվեցնում է Ավինյանի՝ ՔՊ-ից դիստանցիա պահելու վարքագիծը, որը վերջինս դրսևորում է արդեն բավական երկար ժամանակ:

Դիցուք՝ 44 օրյա պատերազմի ավարտից և կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո Տիգրան Ավինյանը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, ովքեր ամեն կերպ փորձում էին ընդգծել իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, հայտնվեց ստվերում՝ չանելով հրապարակային հայտարարություններ և ի ցույց չդնելով իր լոյալությունը քաղաքական թիմին և անձամբ վարչապետին: ՔՊ-ականները Տիգրան Ավինյանի այդ վարքագիծը դիտարկեցին իբրև հարված թիկունքից:

Այնուհետև Ավինյանը հրաժարվեց ընդգրկվել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում՝ դա բացատրելով ցուցակում գործարարների տեղ գտնելու հանգամանքով, ինչի հետ ինքը, իբրև թե, սկզբունքորեն համաձայն չէր: Սակայն, ինչպես և երեկ գրել էինք՝ ցուցակում չընդգրկվելու իրական պատճառը այն է, որ Ավինյանը ցանկանում էր այդ փուլում քաղաքականապես «մաքուր» մնալ, հետագայում առավել մեծ քաղաքական  ամբիցիաներ դրսևորելու նպատակով: Դա էլ, բնականաբար, չվրիպեց ուշադիր ՔՊ-ականների հայացքից:

Փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Ավինյանը շարունակեց ամեն կերպ ընդգծել իր տարբերությունը ՔՊ-ից և ՔՊ-ականներից: Դիցուք՝ իր նախընտրական անզուսպ PR ակցիաների ընթացքում վերջինս գրեթե յուրաքանչյուր օր հայտնվում է այս կամ այն բակում, միջոցառմանը, անգամ՝ ավտոբուսի ղեկին, փորձելով թե՛ քաղաքական նախընտրական դիվիդենդներ հավաքել, թե՛ միաժամանակ ընդգծել և ցույց տալ, որ ի տարբերությունը ՔՊ-ականների մեծ մասի՝ ինքը ի վիճակի է այսպես ասած՝ «մարդամեջ» դուրս գալ:

Այնուհետև Ավինյանը իրեն շրջապատեց ոչ թե «քայլած» ՔՊ-ականներով, այլ յուրայիններով՝ դրանով մեկ անգամ ևս ցանկանալով ընդգծել, որ ինքը առանձին խաղացող է: Դիցուք՝ Երևանի երեք փոխքաղաքապետերից և ոչ մեկին անգամ մեծագույն ցանկության դեպքում կարկառուն ՔՊ-ական չես անվանի, փոխարենը վերջիններս համարվում են Տիգրան Ավինյանի մտերիմները, ինչպես և Երևանի վարչական շրջանների ղեկավարների մեծ մասը, ովքեր նշանակեցին այդ պաշտոններին հենց Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո:

Այժմ էլ Ավինյանը էլ ավելի կրեատիվ տարբերվելու միջոց է գտել՝ սափրվելը: Ակնհայտ է, որ նա նաև իմիջային փոփոխություններով է փորձում չասոցացվել Փաշինյանի և իր թիմակիցների մեծ մասի հետ, որոնց համար մորուքը դարձել էր հեղափոխականի իմիջի անբաժան մաս:

Ավինյանի «ինքնամեկուսացումը» ՔՊ-ից արտահայտվում է նաև որոշակի գործողություններով, որոնք ուղղակի կամ անուղղակի հաակսում են ՔՊ-ականների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած օրակարգին: Դիցուք՝ Ավինյանը, ի հեճուկս Փաշինյանի կողմից հնչեցրած դժգոհությունների, ոչ  միայն չդադարեցրեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի կառուցումը, այլև դրա բացման ժամանակ առիթը բաց չթողեց ինքն իրեն գովազդելու համար, այնուհետև հրապարակայնորեն աջակցեց հուշարձանի գաղափարին: Եվ դա այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում շեշտեց, որ ինքն անձամբ այդ հուշակոթողը չէր կանգնեցնի:

Կամ մեկ այլ օրինակ՝ Ավինյանի անչափ «պատահական» հայտնվելը պատարագի առաջին շարքում, մի դեպքում, երբ Հայ Առաքելական եկեղեցու հետ ՔՊ-ականների մեծ մասի հարաբերությունները բավական լարված են։

Բնական է, որ  Նիկոլ Փաշինյանն սկսել է խիստ անվստահությամբ վերաբերվել Ավինյանին՝ հաշվի առնելով վերջինիս կողմից գրեթե չթաքցվող՝ ավելի բարձր քաղաքական հավակնությունները և փորձում է սահմանափակել նրա ինքնուրույնությունը: Այդ նպատակով Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբի պետ նշանակվեց որ չէ Ավինյանի յուրայինը, այլ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը՝ Արմեն Փամբուխչյանը: Վերջինիս ՔՊ-ում շատ ավելի մեծ աջակցություն է վայելում, առավել վստահելի և ընկալելի կերպար է, քան Ավինյանը և ՔՊ-ականներից շատերը հենց նրան կցանկանային տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում: Շրջանարվող որոշ տեղեկությունների համաձայն, եթե ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ տանի, ապա հենց Փամբուխչյանը կնշանակվի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ փաստացի  դառնալով Տիգրան Ավինյանին վերահսկող աչքը եւ մոտալուտ հավանական փոխարինողը։

Բացի այդ, չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ: Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Այս գործով դեռևս որևէ անձի դեմ քրեական հետապնդում չի հարուցվել, սակայն, ակնհայտ է, որ այն Փաշինյանի ձեռքին լրացուցիչ զսպող մեխանիզմ է:

Բացի այդ, ընդամենը վերջերս կալանավորվել, այնուհետև ազատ էր արձակվել Ավինյանի մտերիմներից համարվող Գևորգ Սիմոնյանը, ընդ որում, քրեական գործի շրջանակներում, որի ընդգրկման ժամանակահատվածում Երևանի փոխքաղաքապետը զբաղեցնում էր Պարետի պաշտոնը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարուցված քրեական գործը կազմված է այնպես, որ ցանկացած պահի կարող է դրանում շրջանառվել նաև Տիգրան Ավինյանի անունը՝ որպես չարաշահումների օղակի կարևոր դերակատար։ Այդ մասին էր վկայում նաև առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ամիսներ առաջ արված գրառումը, որում նա համոզմունք էր հայտնել, որ հայաստանյան իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական ստերեոտիպը, եւ որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը նախաքննական մարմնի վատ աշխատանքի հետեւանք է, իսկ ինքը պատրաստվում է խոսել և բացահայտումներ անել, եթե իրեն կանչեն հարցաքննության: Չի բացառվում, որ Թորոսյանի կողմից ակնարկված բացահայտումները վերաբերվում էին հենց Ավինյանին, ինչը, բնականաբար, չէր բխում Նիկոլ Փաշինյանի շահերից, քանի որ ավագանու ընտրություններին ընդառաջ լրջագույն ռեպուտացիան հարված էին դառնալու ՔՊ թեկնածուի համար, եթե ընդհանրապես չհանգեցնեին աղմկահարույց ձերբակալումների: Դրանից հետո, ի դեպ, իրավապահ համակարգը դեռևս հրաժարվեց Արսեն Թորոսյանին հարցաքննելու և հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու մտքից: Դեռևս..

Եթե Ավինյանի ինքնուրույն խաղալու և ՔՊ-ից դիստանցիա պահելու ցանկությունն ու նպատակադրումները հանկարծ անցնեն թույլատրելիի շեմը, ապա չի բացառվում, որ վերջինս քաղաքապետի պաշտոնում հայտնվելու փոխարեն՝ հայտնվի կասկածյալի աթոռին...

Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգները