Ընկերների հետ որսի ժամանակ հրազենային վնասվածք ստացած 22-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել. եղբայրն էլ 44-օրյա պատերազմում էր զոհվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ա.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 20-ին՝ Արագածոտնի մարզից, որտեղ իր մի քանի ընկերների հետ որսի էր մեկնել։
Ջանիկի եղբայրն էլ 44-օրյա պատերազմում զոհված պահեստազորային Հովհաննես Ալիշյանն էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 20-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի:
Քաղաքացին նշված կենտրոն էր տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել էր հրազենային վնասվածք:
Սպիտակի բժիշկները մի քանի ժամ պայքարում էին նրա կյանքի համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը մոտ 25 տարեկան տղա էր և հրազենային վնասվածքը ստացել էր Ծիլքարի վարչական տարածքում։