Shtigen Group-ը պատրաստ է օժանդակել ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացմանը
ՀասարակությունShtigen Ventures-ի տնօրեն Հակոբ Խոցանյանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրավիրած քննարկմանը՝ ծանոթանալու Կառավարության նիստում հաստատված թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին։
Ըստ այդ ծրագրի՝ արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման գործընթացի ավարտից հետո շահառուին տրամադրվում է միանվագ ֆինանսական օժանդակություն՝ տեղաբաշխման անվանական արժեքի 2%-ի չափով, ինչպես նաև լրացուցիչ 3-ական տոկոս՝ հաջորդող 3 տարիների ընթացքում:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արդեն գործում է ցուցակված արժեթղթերի եկամուտներից ձևավորված զրոյական դրույքաչափը։
Հակոբ Խոցանյանի կարծիքով՝ պետության կողմից նման նախաձեռնությունը լրացուցիչ խթան է ՀՀ-ում կապիտալ շուկայի զարգացման համար, ինչպես նաև բիզնեսի համար ստեղծում է այլընտրանք՝ ապահովելու իր ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը։
«Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում թափանցիկ և հասկանալի բիզնես միավորներին դառնալ հանրային՝ օտարերկրյա ներդրումների համար Հայաստանը դարձնելով տարածաշրջանի ամենագրավիչ հարթակը։ Shtigen Group-ը և նրա կազմում գործող Shtigen VC-ն և Shtigen Advisory-ն պատրաստ են օժանդակել այս նախաձեռնության կյանքի կոչմանը՝ տրամադրելով բազմամյա փորձի և մասնագիտական անցած ճանապարհի վրա հիմնված ծառայություն»,- ասում է Հակոբ Խոցանյանը։