Գևորգ Ստեփանյանը «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գևորգ Ստեփանյանը կմասնակցի սեպտեմբերի 17–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ առաջադրվելով «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով։
«Սիրելի՛ երևանցիներ,
Որոշել եմ մասնակցել սեպտեմբերի 17 կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ առաջադրվելով «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով։ Խնդրանքս՝ բոլորս միահամուռ ուժերով մասնակցենք և մեր քվեով արտահայտենք մեր դիրքորոշումը Հայաստան ու Արցախ աշխարհի հանդեպ վարվող նենգ քաղաքականությանը։
Տեր կանգնենք մեր արժանապատվությանը։
«Մայր Հայաստան» դաշինք համար 14.
Աստված պահապան բոլորիս։
Հարգանքով՝ Գևորգ Ստեփանյան»,– գրել է Ստեփանյանը։