Մխիթարյանը չի վերադառնա Հայաստանի հավաքական․ Պիզելի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, փոխանցում է Armsport-ը։
-Մխիթարյանը շուտ չավարտե՞ց կարիերան Հայաստանի հավաքականում:
-Կարծում եմ՝ նա շուտ հեռացավ։ Նա դեռ կարող էր օգնել, հատկապես հիմա, երբ լավ երիտասարդ տղաներ են եկել ու լավ թիմ է հավաքվել։ Ճանաչելով Հենրիխին ու նրա կերպարը՝ վստահաբար կարող եմ ասել, որ նա չի վերադառնա։ Ինձ համար անակնկալ էր, երբ Մխիթարյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում, բայց մենք պետք է հարգենք նրա որոշումը։ Հենրիխը զգաց, որ ավարտելու ժամանակն է։ Ափսոս, որ Հայաստանում այլևս չկան նման մակարդակի ու որակավորման խաղացողներ։
Իհարկե, Հայաստանը կկարողանա խաղալ առանց Մխիթարյանի, խաղադաշտում կա 11 խաղացող։ Մխիթարյանի` հավաքականից հեռանալու հետ կապված խնդիր չեմ տեսնում։ Առանց նրա էլ ներկայիս թիմը կարող է շատ բանի համար պայքարել ու շատ լավ ֆուտբոլ խաղալ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։