Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարի բաժանարար գոտու կանաչ գազոնի մեջ:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վարորդը հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է բժշկական օգնությունից, ասելով, որ ինքը չի տուժել:
Վթարի փատով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: