Լրահոս
Կարևոր


«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը հերթական ծանր զիջումներն է անելու

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հումանիտար աղետին զուգահեռ, Արցախում սրվել է նաեւ ներքաղաքական վիճակը։ Պատճառն Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրությունն է եղել, որի մասին մենք օրերս գրել էինք։ Անցած շաբաթվա սկզբին Հարությունյանը խորհրդարանական ուժերի ղեկավարների, նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպում է ունեցել եւ նրանց տեղեկացրել հրաժարական տալու իր մտադրության մասին, սակայն հանդիպման մասնակիցները նրան բացատրել են, որ ստեղծված իրավիճակում դա կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի գոյության համար։ Այդ հանդիպման մասին մի քանի օր անց խոսեց Ռուբեն Վարդանյանը` Հարությունյանին ստախոս անվանելով եւ ասելով, որ նա հետ է կանգնել հրաժարական ներկայացնելու որոշումից։

«Շաբաթվա սկզբում Դուք ասում էիք, որ հրաժարական եք տալու, ու Ձեզ պետք չի համոզել, որովհետեւ որոշումն արդեն կայացրել եք, ու դա առաջին անգամ չէ։ 8 հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում Ձեր խոսքին: Մի մասն էլ ասում էր՝ գուցե այս անգամ ճի՞շտ է ասում»,- Արցախի վերակառուցվող Հակոբավանքից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանի այս էմոցիոնալ ելույթը չէր լինի, եթե Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն Արցախում խժդժություններ չիրականացնեին։ Մենք գրել էինք, որ Հարությունյանի հրաժարականի լուրն Արցախում այնքան էր իրավիճակը լարել, որ վերջինիս կողմնակիցները՝ զինվորական համազգեստով մարդիկ,  ներխուժել էին Արցախի Ազգային ժողով։

Նախապատրաստվող հրաժարականի լուրի մասին իմանալով՝ Հարությունյանի ընկեր, աշխարհազորայինների ղեկավար Կարեն Մաթեւոսյանը հանդիպել էր Արցախի նախագահի հետ, լսելով, որ նա նման մտադրություն ունի, քանի որ իրեն մենակ է զգում, բոլորն իրեն են մեղադրում, եւ ինքը հոգնել է այս պայքարից, որոշել է սատար կանգնել իր ընկերոջը եւ զինված խմբով գնացել է ուղիղ խորհրդարան ու հաշիվ պահանջել նորընտիր խոսնակից` ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանից եւ մյուս քաղաքական ուժերից, թե ինչու չեն կանգնում նախագահի կողքին։

Նախօրեին էլ աշխարհազորայինների ղեկավարը լայվ մտավ եւ արցախցիներին ասաց, թե պատրաստ է պատասխանատվություն ստանձնել պետության կառավարումը կազմակերպելու եւ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու հարցում։ Ստեղծված իրավիճակի համար նա մեղադրեց բոլորին, այդ թվում՝ նախկին նախագահներին, բայց ոչ Արայիկ Հարությունյանին, եւ գրեթե սպառնաց` եթե չգան համաձայնության, իրենց հետ գործ կունենան:

Ավելին՝ այստեղ

Մոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան