Հայրը 7 տարեկան աղջկան սեռական բռնության է ենթարկել, երեխան վատացել է․ մանրամասներ՝ մանկապիղծ ամուսինների հանցանքի հետքերով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավունքը գրում է․ «Վերջերս հանրությունը ցնցվեց ահասարսուռ մի դեպքով, մասնավորապես սահմռկեցուցիչ տեսանյութում 34-ամյա Աննա Արևշատյանը անհաղորդ դեմքով տասնյակ հարվածներ է հասցնում, մերկացնում է դստերը, այնուհետև մյուս երկու անչափահաս երեխաներին մասնակից դարձնելով՝ ստիպում է նրանց թքել և միզել դեռատի աղջնակի վրա։ Մոտ 10 րոպե ընթացող տեսանյութում մերկ երեխան, որը կնոջը դիմում է որպես «մամ» միայն ասում է․ «Ի՞նչ եմ արել, որ խփում ես», որից հետո հարվածներն ուժգնանում էին։
Պարզվում է, որ ընտանիքն ավելի վաղ ևս եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում. երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը այս պահին ճաղերի ետևում է, քրեական գործ է հարուցված սեփական 2 դստրերին բռնաբարելու համար։ Ինքը՝ Աննան ևս 6 տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել սուտ մատնության համար, բայց չի ազատազրկվել։ Ու չնայած այս ամենին՝ իրավապահ մարմինները միմիայն աղմկահարույց այս տեսանյութից հետո իրենց ուշադրությունը հրավիրեցին 5 անչահաս երեխա ունեցող ընտանիքի վրա։
Երեխաների խոշտանգման, բռնության դեպքից հետո ամենակեւոր հարցը թերեւս մեկն է, իսկ ո՞ւր էին այն պետական կառույցները, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահեին այս խնդրահարույց ընտանիքին ու կանխեին նման դեպքերը։
Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական բաժնի պատասխանատու Մամիկոն Գալոյանը անդրադառնալով վերը նշված ընտանիքին նախ պատմեց․
Ավելին՝ այստեղ