Լրահոս
Կարևոր


65-ամյա Քաջարանը գնալով ավելի գեղեցիկ ու հրաշալի կդառնա

Հասարակություն

Կիրակի՝ օգոստոսի 20-ին Քաջարանում օրը տոնական էր՝ նշվեց քաղաքի հիմնադրման 65-րդ տարեդարձը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ, կոմբինատում՝ կառավարության ներկայացուցիչ Նարեկ  Բաբայանը, գործարար Գարիկ Ղազարյանը, մարզային իշխանության, ուժային կառույցների, հոգեւոր դասի, զինվորականության ներկայացուցիչներ, մարզի համայնքապետեր՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ նախ այցելեցին Քաջարանի հուշահամալիր։

Нет описания.

Нет описания.

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետն  ու Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանան հոգեհանգստի կարգ մատուցեցին։ Այնուհետեւ ծաղկադրման արարողություն տեղի ունեցավ։

Օրվա ընթացքում  պուրակների ու խաղահրապարակների բացվեցին, որոնք կառուցվել են սուբվենցիոն ծրագրերով՝ պետություն-համայնք-ԶՊՄԿ ֆինանսավորմամբ։

Нет описания.

Շիրվանզադեի փողոցում՝ խաղահրապարակ, Լեռնաձոր բնակավայրում, Բակունցի եւ Շահումյան փողոցներում պուրակներ։ Նոր կառուցված խաղահրապարակում պաշտոնյաները իրենց ուժերը չափեցին 11 մետրանոց հարվածաշարում ։

Հաջորդ կանգառը Քաջարանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում էր՝ հանդիսավոր նիստ։

«Որպես քաղաք Քաջարանը 65 տարեկան է, բայց մենք բոլորս գիտենք Քաջարանց գյուղը, որը բավականին հին բնակավայր է եւ հայկական։ Քաջարանը նաեւ դարպասն է Հայաստանի Հանրապետության։ Քաջարանը ցույց է տալիս մեր պետականության կարեւորությունը ու անհրաժեշտությունը, որ պիտի ունենանք հզոր պետություն»,-իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ազգային ժողովի  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը շնորհավորելով քաջարանցիներին՝ ասաց, որ իրեն կիսով չափ քաջարանցի է համարում, քանի որ նրա հայրը տարիներ շարունակ աշխատել է Քաջարանում։«Համոզված եմ՝ տարածքային համաչափ զարգացման ծրագրով առաջիկայում մեր համայնքներն ավելի են զարգանալու։ Մեր նպատակն է, որ համայնքները կամաց-կամաց պակասեցնեն կախվածությունը պետական բյուջեից։ Այսինքն՝ այնքան զարգանան, բիզնեսներ լինեն, տուրիստներ գան, որ համայնքի եկամուտները բավական լինեն բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Нет описания.


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ուրախացնում է քաջարանյան  տարբեր ու բազմաթիվ գույները։  Նա կարեւորեց համայնք-կառավարություն-կոմբինատ համագործակցությունը, քանի որ այդպես ավելի շատ ծրագրեր են իրականացվում։ Նախարարի խոսքով Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային մասը վերջապես հասնում է Քաջարան։ «Առաջիկայում փաստաթղթային,  իրավական մասը կավարտենք ու կսկսենք բուն աշխատանքը, որը լրացուցիչ տնտեսական ակտիվություն կբերի, աշխատատեղերի ու բիզնեսի առումներով՝ ավելի կընդգծի Քաջարանի տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների դերը։ Նման խոշոր տրանսպորտային համակարգը ոչ միայն Սյունիքին է ծառայելու, ոչ միայն  Հայաստան-Իրան կապի օղակ է լինելու , այլեւ ավելի մեծ տրանսպորտային հանգույցի մաս է լինելու, որն իր դրական ազդեցությունը կունենա քաղաքի զարգացման մեջ»,-իր խոսքը եզրափակեց Գնել Սանոսյանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին համոզված է՝ «Քաջարանը գնալով ավելի գեղեցիկ ու հրաշալի կդառնա, եւ կյանքն այստեղ միմիայն կզարգանա»։ Նա հայտարարեց, որ այս տարի մտադիր են  քաղաքում մոտ 1մլրդ դրամի ներդրում անել։ «65 տարին  երեք սերունդների   ու այստեղ ձեւավորված  ընտանիքների, ծնված երեխաների կյանքի պատմություն է: Ձեռքբերումների, նվաճումների ու  կոմբինատի առաջընթացի պատմությունն է սա: Շատ հեշտ  է այս մասին խոսել, քանի որ ասես թե գտնվում ես սեփական տանդ: Դա այդպես էլ կա, քանի որ կոմբինատի ու քաղաքի  ճակատագրերը սերտ միաձուլված են: Եվ այն ամենը, ինչ այժմ մենք անում ենք համայնքի հետ,  ծրագրերն ու ներդրումները մեր համատեղ ուղղու ապացույցներն են»,-մասնավորապես նշեց Ռոման Խուդոլին։
Ի դեպ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենին շնորհվեց Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչում։Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շնորհակալ է բոլորին, ովքեր օրը կիսեցին քաջարանցիների հետ, ովքեր միշտ Քաջարան համայնքի ու նրա բնակիչների կողքին են։ «Քաջարանը մեր տունն է ու մեր մեծ ընտանիքը»,-ասում է Մանվել Փարամազյանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքներն ու ապագա ծրագրերը։
Տոնն առանց նվերների չի լինում ու տարբեր ոլորտներ ներկայացնող քաջարանցիներ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի, հուշանվերների,  դրամական պարգեւների:4

Մանվել Փարամազյանն է բոլորին հրավիրում սեղանների շուրջ՝ մի-մի գավաթ  կոնյակով ու գինիով շնորհավորելով քաջերի քաղաքի բնակիչներին։

Открыть фото

Открыть фото
Հանդիսության մասնակիցները հնարավորություն ունեցան  Լեռնաձորում դիտելու «Ցանկապատ» ներկայացումը։

Արմեն Դավթյան



 

Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ի կողմից իրանական նավին hասցված hարվածի հետևանքով 10 նավաստի է վիրավnրվել. իրանցի պաշտոնյաՄարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել ԿարապետյանԱմեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. ԱրաղչիՄեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանՏպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանԵթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՆոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներԺողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանԻնչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԻնդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Բոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն ՄարուքյանՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ Սարգսյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՍամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Շուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ ՍողոմոնյանԵս երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԵթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուԿոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Վաղվա օրվա նկատմամբ վստահությունը մեզ տալիս է Սամվել Կարապետյանը. Ալիկ ԱլեքսանյանՔՊ-ն վախեցած է, քանի որ մարդիկ խելքի են գալիս, գիտեմ՝ Սամվել Կարապետյանը կլինի վարչապետՍիսիանի ձայնագրությունները մարտ-ապրիլի են. ինչի՞ են հիմա հրապարակում. Արամ ՎարդևանյանԷվա Խաչատրյանը կիսվել է ծովափնյա լուսանկարներով Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Գյումրիում բացվել է Հիշատակի ծառուղիՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթը«Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալՊաշտոնաթողությունից հետո նախագահը եվրոպական շրջագայություններում անվտանգության աշխատակից չի ունեցել Մահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքումՈչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը․ տարածի՛ր Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի պաշտոնական նախընտրական տեսահոլովակը․ քվեարկի՛ր 3-ի օգտինՌուսաստանի հանդեպ պետք է վարել ճկուն քաղաքականություն, ինչը ՔՊ խմբակին հասու չէ․ Հրայր ԿամենդատյանՀՀ իշխանությունը կրկին հիշել է Հռոմի ստատուտըՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր Ինչպիսի երկրում ենք ուզում ապրել՝ դաժա՞ն, թե՞ ուժեղ․ Մենուա ՍողոմոնյանՀայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փոշիացվում ենՓոփոխության համար համար 3․ Ալիկ Ալեքսանյան10 միլիոն արևային վահանակ Սահարայում. Էներգետիկ հեղափոխություն, թե՞…Փաշինյանին ձայն տվողները պետք է գիտակցեն՝ ինչի՛ օգտին են քվեարկում և ինչ կստանան․ Ավետիք Չալաբյան