Բաքուն հայտարարել է, թե Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն արձագանքել է Կանադայի արտգործնախարարի հայտարարություններին՝ հայտարարելով, թե դրանք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանը։
«Մենք կտրականապես դատապարտում ենք ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նախարարության խոսնակը կոչ է արել Կանադայի իշխանություններին «թույլ չտալ նման սադրիչ գործողություններ, հարգել հանրապետության ինքնիշխանությունը և գործել միջազգային իրավունքի շրջանակներում»։
«Հակառակ դեպքում սա ոչ այլ ինչ է, քան վնաս խաղաղության գործընթացին»,- ասել է Հաջիզադեն։