Էրդողանը հայտարարել է, որ Ղրիմը չի ճանաչում Ռուսաստանի կազմում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ղրիմի պլատֆորմի առաջնորդների 3-րդ գագաթնաժողովին։ Վերջինս ասել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը, գրում է Ermenihaber-ը։
Էրդողանը, շնորհավորելով Ուկրաինայի դրոշի օրը, նշել է, որ իրենք շարունակում են ջանքերը սևծովյան նախաձեռնությունը վերականգնելու համար և այս գործընթացում պետք է խուսափել ցանկացած քայլ կատարելուց, որն է՛լ ավելի կսրի լարվածությունը։
«Կարծում եմ՝ այս հարթակը, որը ստեղծվել է Ղրիմի գործը խաղաղ միջոցներով առավել արդյունավետ պաշտպանելու նպատակով, կամրապնդի այն ուղերձները, որոնք մենք ցանկանում ենք փոխանցել Ղրիմի հարցում։
Ավելին՝ այստեղ