Լավրովը մեկնաբանել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակում պետք է կենտրոնանալ փաստերի, այլ ոչ թե արևմտյան լրատվամիջոցների հայտարարությունների վրա։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում, որի մի հատվածը լրագրող Պավել Զարուբինը տեղադրել է Telegram–ի իր ալիքում։
Ինչպես ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, ինքը չի հետևել այս թեմայով արևմտյան լրատվամիջոցների նյութերին, ուստի դժվարանում է մեկնաբանել դրանք։
Նա նշել է, որ արդեն իսկ հետաքննություն է սկսվել, որը վարում է ՌԴ ՔԿ-ն, և գործ է հարուցվել ինքնաթիռի կործանման փաստով։
«Ես կառաջարկեի կենտրոնանալ փաստերի վրա, այլ ոչ թե նրա, ինչ ասում են արևմտյան լրատվամիջոցները»,- նշել է Լավրովը։