Լավրովը հայտնել է, թե որ դեպքում ՌԴ–ն կվերադառնա հացահատիկի գործարքին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը կարող է վերադառնալ հացահատիկի գործարքին միայն այն դեպքում, եթե գործնականում կատարվեն բոլոր պարտավորությունները, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ռուս նախարարին հարցրել է հացահատիկի գործարքի վերսկսման հեռանկարների մասին։
Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած դիրքորոշումը, ըստ որի՝ պատրաստ է վերադառնալ գործարքին միայն այն դեպքում, եթե իրականում կատարվեն ռուսական կողմի հանդեպ բոլոր պարտավորությունները։
Դրանից մի քանի ժամ առաջ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հանդիպելու է Գուտերեշի հետ՝ հացահատիկի թեման քննարկելու համար։