Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերեվարված Գագիկ Ոսկանյանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանք այցելել են Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պահեստազորի զինվոր, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Վ.-ն լքել էր մարտական դիրքը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։