Թրամփն ինքը կգնա բանտ՝ իշխանություններին հանձնվելու համար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 19:30-ին (օգոստոսի 25-ին Երևանի ժամանակով 03:23-ին) ինքը կգնա Ջորջիա նահանգի բանտ՝ կապված 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության վերաբերյալ նրա դեմ հարուցված գործի հետ, հայտնում CNN-ը։
«Ձերբակալման ժամը 19:30-ն է»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում:
Քաղաքական գործչի փաստաբանները գործով նշանակված դատավորին ասել են, որ դեմ են հոկտեմբերի 23-ին դատավարություն անցկացնելուն։
CNN-ը նաև հայտնել է, որ «Սև ձայները Թրամփի կողմից» շարժման առաջնորդ Հարիսոն Ֆլոյդը, ով մեղադրվում է Ջորջիայում ընտրությունները տապալելու մեջ, ինքն իրեն հանձնել է Ֆուլթոն շրջանի բանտ: Նրանից բացի իշխանություններին է հանձնվել Թրամփի նախագահության օրոք Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Մարկ Մեդոուզը։