Լրահոս
Կարևոր


Էնդոկրինոլոգների միջազգային միությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել շրջափակված Արցախում մարդկանց կյանքեր փրկելու համար

Հասարակություն

Եվրոպական էնդոկրինոլոգիայի միությունը (ESE) և մանկական էնդոկրինոլոգիայի եվրոպական միությունը (ESPE) համատեղ հայտարարություն են տարածել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Միջազգային բժշկական հանրությունն իր խորը մտահոգությունն է հայտնում արցախցիների՝ դեղորայքի հասանելիության բացակայության և շրջափակման պայմաններում հիվանդների բուժման և բժշկական օգնություն ցուցաբերելու անհնարինության առնչությամբ։

ESE-ն և ESPE-ն համերաշխություն են հայտնում իրենց հայ գործընկերներին և կոչ են անում բժշկական կազմակերպություններին, գործընկերներին հնարավոր ցանկացած օգնություն ցուցաբերել աջակցելու մարդկանց արգելափակված Արցախում։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բժշկական անհրաժեշտ պարագաների պատշաճ մատակարարումը կյանքի համար սպառնալից սուր կամ քրոնիկական էնդոկրին հիվանդների բուժման համար։ Կոչ ենք անում նաև բոլոր կողմերին ազատ և անվտանգ տեղափոխում ապահովել մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների համար»,- ասված է հայտարարության մեջ։

ESE-ի և ESPE-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշված են այն դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են երեխաների և մեծահասակների էնդոկրին հիվանդությունների բուժման համար։

Խոսքը թե' այն հիվանդների մասին է, ովքեր շտապ միջամտության կարիք ունեն սուր իրավիճակները վերացնելու համար, և թե' նրանց, ովքեր երկարաժամկետ թերապիա են անցնում՝ նպատակ ունենալով կանխել անցումը քրոնիկ փուլին։ Դրանք են շաքարախտը, շաքարային դիաբետը, մակերիկամների և վահանաձև գեղձի անբավարարությունը, էնդոկրին, օնկոլոգիական հիվանդությունները և այլն, որոնք մշտական ​​հորմոնալ թերապիա են պահանջում:

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ կազմակերպությունները պատրաստ են համագործակցել ոչ առևտրային և բժշկական կազմակերպությունների, համախոհների, գործընկեր մատակարարների, բժշկական ծառայություններ և դեղամիջոցներ տրամադրող ընկերությունների հետ՝ Արցախում հիվանդների համակողմանի աջակցության համար։

«Արցախի շրջափակումը իրական հումանիտար աղետ է, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Խոսքը 120 000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքի մասին է, եւ  մեր պարտքն է անել հնարավոր ամեն ինչ, գործադրել բոլոր ջանքերը՝ 21-րդ դարում նման աղետից խուսափելու համար։

Տարբեր հիվանդություններով պացիենտները արդեն ութ ամիս պաշարման մեջ են առանց անհրաժեշտ դեղամիջոցների։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային բժշկական համայնքներին և կազմակերպություններին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակի վրա և անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու այն մարդկանց, որոնց կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ է սպառնում»,- նշում է «VIVA» հիմնադրամի նախագահ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ և բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Հովհաննիսյանը։

«Հայ բժիշկները շարունակում են համաշխարհային բժշկական կազմակերպություններին հորդորել ուշադրություն դարձնելու Արցախի հումանիտար աղետին և քայլեր ձեռնարկելու հիվանդներին փրկելու համար, որոնց իրավիճակը շրջափակման պայմաններում ամեն օր սրվում է։ Խոսքը շաքարային դիաբետով հիվանդների, օնկոլոգիական, սրտանոթային, աուտոիմուն և այլն հիվանդությունների մասին է, որոնք համակարգված բուժում են պահանջում: Հատկապես ծանր է հիվանդ երեխաների հարցը։

Մեր պարտքն է առաջին հերթին բժիշկ մնալ։ Ուստի մենք անչափ շնորհակալ ենք Էնդոկրինոլոգների եվրոպական միությանը, որը հավատարիմ է մարդասիրության սկզբունքներին և ահազանգում է՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի վտանգի աստիճանը և կոչ անում մյուս միջազգային կառույցներին անմասն չմնալ, անտարբերության չմատնել, ինչպես նաեւ հումանիտար ճգնաժամի իրավիճակում գտնվող գործընկերներին օգնելու ուղիներ գտնել », - նշում է բժշկական գիտությունների թեկնածու, Բելգիայի Լիեժի համալսարանական հիվանդանոցի  էնդոկրինոլոգ Լիլիա Ռոստոմյանը։

Ավելի վաղ Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA) դիմել էր Ադրբեջանի կառավարությանը Լաչինի միջանցքով՝ անհապաղ անվտանգ տեղաշարժ ապահովելու պահանջով, որպեսզի Արցախում առկա հումանիտար ճգնաժամը չսրվի։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նույնպես կոչ է արել բոլոր կողմերին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում երեխաների և նրանց ընտանիքների մարդասիրական օգնության հասանելիությունը։

 

Հայտարարությունը՝ https://clck.ru/35Qvfr

 

Եվրոպական էնդոկրինոլոգիայի միություն (ESE)

Էնդոկրինոլոգիայի եվրոպական միությունը միջազգային կազմակերպություն է, որը նպաստում է համագործակցությանը և փորձի փոխանակմանը, աջակցում է առաջադեմ գիտական զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ոլորտի լավագույն գիտելիքներով կիսվել էնդոկրին գիտության և բժշկության բնագավառում։ Եվրոպայի ամենամեծ էնդոկրինոլոգիայի համագումարն է անցկացնում։

www.ese-hormones.org

Մանկական էնդոկրինոլոգիայի եվրոպական միություն (ESPE)

Մանկական էնդոկրինոլոգիայի եվրոպական միությունը միջազգային կազմակերպություն է, որը նվիրված է էնդոկրին հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բժշկական օգնության որակի բարելավմանը, ներառյալ շաքարախտը, կրթական և գիտական ​​գործունեության միջոցով։

www.eurospe.org

 

VIVA - Հայաստանի բժիշկների և կամավորների հիմնադրամ

Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 7-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում։ Արդեն պատերազմի չորրորդ օրը առաջին մարդասիրական բեռները՝ դեղեր և սարքավորումներ տեղափոխվել են Արցախ։ 2017թ Հիմնադրամը գրանցվել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն Հայաստանում։

Հիմնադրամի հիմնական առաքելությունը մատչելի և որակյալ բժշկությունն է։ VIVA-ն օգնում է Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին ապահովել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ևսպառվող նյութերով։ Հիմնադրամը մշակում է լայնածավալ կրթական ծրագրեր, գիտաժողովներ բժշկության բոլոր ոլորտներում։ Բժիշկներ և բուժքույրեր Հայաստանից, Արցախից վերապատրաստվում են առաջատար մասնագետների հետ աշխարհի լավագույն կլինիկաներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգ, Գերմանիայում, Պորտուգալիայում և այլն։

Թափանցիկությունն ու բաց լինելը «VIVA»-ի հիմնարար սկզբունքներն են և կարգախոսը՝ «VIVA for Life!»

https://viva.foundation

 

Կապ

Լրացուցիչ տեղեկատվության համար կարելի է դիմել Ելենա Կոժեմյակինային  

Հեռ.՝ +37498301039

Ֆրանսիան կողմ է ԱՄՆ-ի և Իրանի կողմից համաձայնեցված Հորմուզի նեղուցի բացմանը. Մակրոն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային․ Օսկանյան Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան Աբրահամյան Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10Եթե խաղաղություն եք ուզում, արցախցիները պիտի վերադառնան. Ալիևը շարունակելու է ցեղասպանnւթյnւնը. Արտակ Բեգլարյան Այն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանՏնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցՍա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանՄիացե՛ք մեզ` կառուցելու վաղվա օրը միասին․ՀՃԿ ղեկավար Արսեն ՎարդանյանՍամվել Կարապետյանը հետագա միջազգային հարաբերությունների մասինՕգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները երկարատև խաղաղություն ունենալու համար․ ԿարապետյանՀայրենասիրությունը պետք է լինի երիտասարդների առաջին նշաձողը․ Սամվել ԿարապետյանՀունիսի ութին դուք միանգամից կզգաք Ադրբեջանի խոսույթի փոփոխությունը․ Սամվել ԿարապետյանՎստահ եղեք որ մենք հաղթելու ենք․ Սամվել ԿարապետյանՎանաձոր քաղաքը և Լոռու մարզը լինելու են իմ ուշադրության կենտրոնում․ Սամվել ԿարապետյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակՇատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը «Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԻ՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան ԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՄենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել ԿարապետյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՏիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց «Սլովանին»