Արայիկ Հարությունյանը պատրաստվում է փախչե՞լ Արցախից
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ազատվում է Արցախում իր ունեցած բիզնեսներից։ «Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրներն ասում են՝ վերջին օրերին մասսայաբար գլխատվում են Արայիկ Հարությունյանին պատկանող ցեղական տեսակի կաթնատու կովերը, որոնց միսն, ըստ էության, նախընտրելի չէ սննդում օգտագործելու համար, որովհետև տվյալ ցեղատեսակի անասունները հենց կաթնատու են, դրանց միսը դժվարամարս է։
Նույն աղբյուրը վկայում է՝ նախագահ Հարությունյանի ավագ դստերերն՝ իրենց ընտանիքներով հանդերձ, վաղուց արդեն Արցախում չեն, այնտեղ մնացել է միայն կրտսեր դուստրը՝ կնոջ հետ։
Իսկ այսօր, ավելի վաղ համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, թե Հարությունյանի կինը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, իսկ կրտսեր աղջիկն էլ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցից է դուրս եկել, որտեղ հաճախում էր։
Ավելին՝ այստեղ