Լրահոս
Կարևոր


Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայի հինգ մասնակցի մասով նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. ապրիլի 5-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ օգտագործելու կասկածանքով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին էր ներկայացվել Երեւան քաղաքի 25-ամյա մի բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.26 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված այլ վարույթների շրջանակում իրականացված վարութային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել էր հաջորդաբար միմյանց թմրամիջոցներ իրացնելու շղթա։

Դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները հետագայում միացվել էին մեկ վարույթում, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:

Իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր շղթայում ներգրավված անձանցից հինգի ինքնությունները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ շղթայում ներգրավված անձանցից մեկը՝ Հ.Բ.-ն, ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացի շրջանակում Երեւան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդուն առաջարկել է, որպեսզի ավտոմեքենայի արժեքի մի մասի գումարի դիմաց նրան տա «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց եւ այդ կերպ վճարի ավտոմեքենայի համար պարտք մնացած գումարը: Համաձայնության գալով՝ այդ անձը 40-ամյա տղամարդուն ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 4․8 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:

Պարզվել է նաեւ, որ Հ.Բ.-ն հանցավոր շղթայում ներգրավել է նաեւ Վաղարշապատ քաղաքում բնակվող իր ընկերուհուն: Տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Բ.-ն առանձնապես խոշոր չափերով՝ 5․81 գրամ «Մեթամֆետամին», առանձնապես խոշոր չափերով՝ 84․56 գրամ «Ափիոն» եւ առանձնապես խոշոր չափերի՝ 358․635 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցները պահել է նրա՝ Վաղարշապատ քաղաքում գտնվող տանը: Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով կատարված  խուզարկությամբ նշված բնակարանում հայտնաբերվել են նաեւ էլեկտրոնային կշեռքներ, տարբեր չափերի պոլիէթիլենային տոպրակներ, բազմաթիվ կտրատված փայլաթիթեղներ, ապակե կոլբաներ, քաղցրավուն հոտով պլաստմասսե ձողիկներ, որոնց ծայրերին առկա են փայլաթիթեղներ, իսկ ներսում՝ թմրամիջոցին նման հետքեր, ինչպես նաեւ՝ 1․912․005 ՀՀ դրամին համարժեք 45 հատ 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Քննությամբ պարզվել է, որ Հ.Բ.-ի կողմից շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 5․81 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից խոշոր չափերով՝ 1․01 գրամը հայտնաբերվել է նշված բնակարանում կատարված խուզարկության ժամանակ, իսկ առանձնապես խոշոր չափերով 4․8 գրամը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երեւան քաղաքի 40-ամյա բնակչին, ով խոշոր չափերով՝ 0․26 գրամը նույն ամիսների ընթացքում վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երեւան քաղաքի 56-ամյա մեկ այլ բնակչի, իսկ վերջինս էլ իր հերթին նշված խոշոր չափերով՝ 0․26 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոցից զգալի չափերով՝ 0․1 գրամը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երեւան քաղաքի բնակիչ, 25-ամյա երիտասարդին, ինչպես նաեւ վերը նշված բնակարանում, իրացնելու նպատակով, պահել է 1․912․005 ՀՀ դրամին համարժեք 45 հատ 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Հ.Բ.-ին  մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 267-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս ընկերուհուն՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-267-րդ հոդվածի 1-ին մասով, 40-ամյա տղամարդուն՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 25-ամյա երիտասարդին՝ 396-րդ հոդվածի 1-ին մասով, 56-ամյա տղամարդուն՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելք, եւս մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն:

Հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում այլ անձանց առկայության, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաեւ կեղծ թղթադրամներ պատրաստելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել Կարապետյան