Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը․ ՄԻՊ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողները ստիպում Արցախից Հայաստան վերադարձող մի կնոջ շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը։
«Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են:
Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը»,-թվիթերի իր էջում գրել է Ստեփանյանը։