Թուրքիան պատրաստվում է մոտալուտ ողբերգությանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի հարավում և հարավ-արևելքում այսօր 3,1 և 4,1 մագնիտուդ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները շարունակվում են արդեն մեկ շաբաթ, երկրի իշխանությունները ամրացնում են կամուրջներն ու մայրուղիները։
Եվրասիական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն՝ ամբողջ շաբաթվա ընթացքում Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան նահանգներում 3,1-ից 5,17 մագնիտուդ երկրաշարժեր են տեղի ունենում։
«Երկրաշարժի դեպքում Ստամբուլի տարհանման ծրագրերը պատրաստ են, աշխատանքներ են տարվում կամուրջների և մայրուղիների ամրացման ուղղությամբ», – NTV-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Բացի այդ, վտանգի տակ են ավելի քան մեկուկես միլիոն բնակարաններ, որոնք գտնվում են 600 հազար բնակելի ու ոչ սեյսմակայուն շենքերում։
«Ստամբուլում հավանական երկրաշարժի պատճառով վեց հարյուր հազար շենքեր կարող են փլուզվել, դրանք կքանդվեն առաջին փուլում»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օժասեկիի հայտարարությունը։