ԱՀ նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
«Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին:
Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները՝ օր օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: