Ադրբեջանի և Թուրքիայի ԳՇ պետերը հանդիպում են անցկացրել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրաքի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Ադրբեջանում է։
Հասանովը Իլհամ Ալիևի անունից խոսել է ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարված հաջող աշխատանքի մասին և շնորհակալություն հայտնել եղբայրական երկրին՝ տրամադրված աջակցության համար։
Նշվել է, որ Շուշիի հռչակագրի համաձայն՝ այսօր ադրբեջանա-թուրքական համագործակցությունը հիմնված է դաշնակցային հարաբերությունների վրա, և որ հետևողական միջոցառումներ են ձեռնարկվել բանակաշինության ոլորտում՝ որպես դրա անբաժանելի մաս։
Հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների բանակների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։