Տունը, որ 44-օրյա պատերազմից հետո կորցրել էր իր գույները, այսօր լույսով է լցված․ Արմավիրի մարզպետարան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Վաղարշապատ համայնքում այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների տուն, հայտնում են մարզպետարանից։
Տունը, որը Արցախյան երրորդ պետերազմից հետո կորցրել էր իր գույները, այսօր արդեն հույսով և լույսով էր լցված։
Շարունակվելու է ծխալ Ղազարյանների օջախի ծուխը, իսկ տանից դարձյալ անհոգ երեխայի ծիծաղի ձայնն է լսվելու։
Իրենց կյանքը վերաիմաստավորած ծնողները պատմում էին փոքրիկի մասին՝ անդադար հիշելով հերոս որդիներին (Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած եղբայրներից 19-ամյա Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ 18-ամյա Նարեկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով):
Հայրը՝ Գեղամ Ղազարյանը, անհագորեն պատմում էր որդիների սխրանքների մասին։ «Իմ որդիներն իմ դաստիարակությունն էին ստացել․ նրանք երբեք չէին բռնի նահանջի ճանապարհը։ Նրանք կանգնել և պայքարել են թշնամու դեմ՝ զուգահեռ օգնելով մարտի դաշտում վիրավորում ստացած բազմաթիվ ծառայակից ընկերների։ Տղաներս իրենց երիտասարդ կյանքն են նվիրաբերել հանուն հայրենիքի։ Այսօր մենք ենք պարտավոր տեր կանգնել այս ամենին։
Դժոխքի միջով ենք անցել, բայց չենք չարացել․ պայքարել ենք հանուն մեր փոքրիկ Սամվելի, որը երկու տղաներիս խառնուրդն է։ Սրանով էլ չենք բավարարվելու․ ծնվելու է նաև մեր Նարեկը»,- նշեց Գեղամ Ղազարյանը և շեշտեց, որ հայ ընտանիքները պետք է շատ երեխաներ ունենան և հզորացնեն մեր պետությունը։