Լրահոս
Կարևոր


Lիահույս եմ, որ հայ-ֆրանսիակական համագործակցությունը առանցքային կդարձնի արցախահայության խնդրի արդարացի լուծման հարցը. Էդուարդ Բաբայան

Քաղաքականություն
2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը շարունակվում է ապօրինի փակ մնալ Ադրբեջանի կողմից, որի հետևանքով արցախահայությունը գոյատևում է սոցիալ-տնտեսական սուղ պայմաններում: Ստեղծված իրավիճակում օրերս եզակի և հայ ժողովրդի գնահատանքին արժանի նախաձեռնություն է իրականացրել Ֆրանսիան: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ, Փարիզի և ֆրանսիական մյուս համայնքների մասնակցությամբ արցախահայությանը տրամադրվում է աջակցություն. Արցախ է տեղափոխվում հումանիտար բեռների մեծ քանակություն:

Որպես Աբովյան համայնքի ղեկավար, որպես ՄԱԿ-ի ԷԿՕՍՕԿ-ի անդամ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ֆրանսիայի կառավարությանը, ՏԻՄ-երին և ժողովրդին բարեհոգության, դրսևորած մարդասիրության և հումանիտար աջակցության համար: Մենք նկատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիայի սրտացավությունն ու մտահոգությունը արցախահայության նկատմամբ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին Ֆրանսիան բազմիցս բարձրաձայնել է նաև միջազգային հարթակներում:
Հայության նկատմամբ Ֆրանսիայի դրսևորած մեծահոգությունը տասնամյակների պատմություն ունի: Մենք հիշում և գնահատում ենք նախորդ դարի սկզբում Օսմայնան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության ժամանակահատվածում Ֆրանսիայի ժողովրդի ցուցաբերած անգնահատելի օգնությունը և ցեղասպանությունից փրկված հայերի նկատմամբ դրսևորած մեծ հոգատարությունը: Անուրանալի է նաև Ֆրանսիայի ժողովրդի օգնությունը 1988-ի երկրաշարժի ժամանակ:

Հայ -ֆրանսիական երակարմյա ջերմ բարեկամական հարաբերությունների շրջանակում Աբովյանը քույր քաղաք է ֆրանսիական Վիլորբանի հետ, որպես Ֆրանսիայի հետ համագործակցող համայնքի ղեկավար լիահույս եմ, որ հայ-ֆրանսիակական համագործակցությունը համայնքային և ավելի բարձր մակարդակներում առանցքային կդարձնի արցախահայության խնդրի արդարացի լուծման հարցը՝ ստորադասելով գոյություն ունեցող բոլոր տնտեսական շահերը և օրինակ հանդիսանալով քաղաքակիրթ աշխարհի մյուս ժողովուրդների համար:

Միևնույն ժամանակ մեծագույն ակնկալիքներով սպասում ենք առաջիկայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի Հանրապետության վերաբերյալ Ֆրանսիայի կողմից ներկայացվելիք բանաձևին:

Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվենԱդրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ)Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». ՄեդվեդևՆերքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ)Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղումԿարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. ShamshyanՀայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես ԻշխանյանԼիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի ՍարգսյանԴիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան ՍարգսյանԱմեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ ՀովասափյանՄեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդՕդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվելԼիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիրԿուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին«Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունըԲրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարարԱպագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե ՀովհաննիսյանՀայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի ՍարգսյանԻշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի ՍարգսյանԿոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե»Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ ՄխիթարյանԵս իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր ԱվետիսյանԻրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանըԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՍեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ