ՌԴ արձագանքը՝ ադրբեջանցիների կողմից երեք արցախցի երիտասարդներին առևանգելու մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև Հակարի կամրջի վրա ադրբեջանցիների կողմից երեք արցախցիներին առևանագելու թեմային:
Պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անել, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան՝ Զախարովան ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված այսօրվա իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք ճանաչելու հետևանք է: Նա հիշեցրել է, որ դա արձանագրվել է ԵՄ հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում:
Նա ասել է, որ տեղին ու ճիշտ չէ այս համատեքստում ռուսական խաղաղապահ ուժերի վրա պատասխանատվությունը թողնելը: Խաղաղպահների խնդիրն է ստեղծված նոր իրավիճակում գետնի վրա անել ամեն ինչ Արցախի հայերի իրավունքների ու անվտագության ապահովման համար՝ այդ թվում նաև