Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհանները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-23։00 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ազատության պողոտայի բակային տարածքներում, Ազատություն-Բաբայան փողոցների խաչմերուկում, Դ. Անհաղթ 5-ի հարակից այգում, Պ․Սեւակ 1/3, Ահարոնյան 10 հասցեներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով կիրականացնի սրսկման աշխատանքներ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: