Վերջապես ես հաղթող ակումբում եմ. Քեյնը՝ Բավարիայի և Տոտենհեմի տարբերությունների մասին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է մյունխենյան ակումբի և Լոնդոնի «Տոտենհեմի» միջև եղած տարբերության մասին։
«Բավարիայում» բոլորովին այլ մենթալիտետ է. Դա լավացնում է ինձ որպես խաղացող, օգնում է առաջադիմել: Ցանկանում եմ պայքարել տիտղոսների, Չեմպիոնների լիգայի համար։ Ի վերջո, ես հաղթող ակումբում եմ»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Bild-ը։
Հարի Քեյնը Մյունխենի «Բավարիային» միացել է «Տոտենհեմից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ավելի քան 100 միլիոն եվրոյի դիմաց․ ֆուտբոլիստի տեղափոխությունը դարձավ տարվա ամենաղմկահարույցներից մեկը: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Մինչ «Բավարիա» տեղափոխվելը Քեյնն իր ողջ կարիերան անցկացրել է Անգլիայի առաջնության թիմերում։ Հարձակվողի հարազատ ակումբը, որում նա անցկացրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը, հենց Լոնդոնի «Տոտենհեմ Հոթսպուրն» է։
Նախորդ մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։