Նույն շունը հարձակվել է ևս 2 երեխայի վրա․ մանրամասներ՝ երեխաների վրա կատաղած շան հարձակման դեպքից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցի թիվ 1 հասցեում գործող Եղեգնաձոր բժշկական կենտրոնի տարածքում կատաղած շուն կա, որին անվտանգ բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ նմանատիպ ահազագ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչություն և ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Պարզվել է, որ թափառող շունը, որը եղել է կատաղած, հիվանդանոցի վարչական տարածքում հարձակվել է Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 10-ամյա Վիկա Գ.-ի, 11-ամյա Թագուհի Ս.-ի, 5-ամյա Վազգեն Վ.-ի և 3-ամյա Արիաննա Հ.-ի վրա, ովքեր վնասվածքներ են ստացել:
Երեխաները տեղում Եղեգնաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի անձնակազմի կողմից անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Փրկարարները հիվանդանոցից հեռու՝ Շահումյան փողոցում հայտնաբերել են կատաղած շանը և քնեցրել փողային ներարկիչի մջոցով, ապա փոխանցել են Շրջակա միջավայրի նախարարության Վայոց Ձորի մարզի աշխատակիցներին:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ նույն շունը հարձակվել է ևս 2 երեխայի վրա, իսկ այսօր ոչ միայն երեխաների, այլ նաև մի քանի շների վրա է հարձակվել: