Լրահոս
Կարևոր


Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը արատավորում է ոչ միայն իմ, այլ նաև Տիգրան Խաչատրյանի բարի համբավն ու արժանապատվությանը

Հասարակություն
ՔԿ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԻ ՖԲ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԱՏԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ

Հանրությունը տեղյակ է, որ օրեր առաջ հանդես եկա մամուլի ասուլիսով, որտեղ ներկայացրեցի իմ պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ նախաձեռնված անհիմն և ապօրինի քրեական վարույթ նախաձեռնելու մանրամասները և վարույթային էական ու կոպտագույն խախտումները: Ասուլիսի ժամանակ ներկայացրեցի նախաքննական մարմնի բացթողումները, և ակնհայտ անգործության վերաբերյալ փաստեր:

Դրան հաջորդեց մամուլում մի հրապարակում, որը առնչվում է Սյունիքի մարզային քննչական վարչության պետին: Այդ նյութում մեջբերում էր արված նաև իմ ասուլիսից մի հատված, որտեղ խոսվում է Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:

Չանդրադառնալով մամուլի հրապարակմանը՝ ցանկանում եմ տարակուսանքս հայտնել ՀՀ ՔԿ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ և ՔԿ-ի կողմից ցուցաբերված տարօրինակ հապճեպային վարքագծին:

Այսօր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Gor Abrahamyanը՝ անդրադառնալով այս հրապարակմանը, քննության առարկա է դարձրել նաև իմ պաշտպանական մարտավարությունը՝ տալով ոչ պրոֆեսիոնալ որակումներ:

Տեղեկացնում եմ, որ այդ գրառումը առնվազն արատավորում է ոչ միայն իմ, այլ նաև Տիգրան Խաչատրյանի բարի համբավն ու արժանապատվությանը: Այս հրապարակմամբ խախտվում է նաև իմ պաշտպանյալի անմեղության կանխավարկածը:

Եթե մամուլի խոսնակն առնվազն հեռախոսազրույցի մակարդակով շփված լիներ գործը քննող քննիչի հետ, պատկերը կարող էր այլ լինել՝ անգամ պատկերավոր իր համար:
Այնուամենայնիվ, որոշակի տեղեկատվություն տրամադրեմ մեր հանրությանը և անձամբ Աբրահամյանին, որպեսզի հաջորդ անգամ տրամադրի ճշգրիտ և ստուգված տեղեկատվություն և խուսափի անբարեհաճ բառաֆոնդից ու չխախտի փաստաբանի և նրա վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպես.
1. Վարույթն իրականացնող մարմինը 8 օր շարունակ հրաժարվում էր ինձ՝ որպես Տիգրան Խաչատրյանի պաշտպան, ներգրավելը, որի մասին տեղյակ է նաև ՀՀ ՄԻՊ-ը,

2. Խուլիգանության մեղադրանքի վերաբերյալ քննիչը չի ներկայացրել որևէ ապացույց, որ իմ պաշտպանյալը դրսևորել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք և խուլիգանական արարք է կատարել,

3. Քննչական մարմինը փաստացի հրաժարվում է հարցաքննել առանցքային վկային՝ վախենալով հետևանքներից, որը կարող է բերել քրեական գործի բեկմանը:

Կոչ եմ անում դատավարական բոլոր կողմերին և նրանց հետ առնչվող կամ փոխկապացված պաշտոնյաններին դրսևորել գերզսպվածություն և մասնագիտական հարթությունից որևէ պարագայում դուրս չգալ: Դա կարող է համարվել ճնշում քրեական վարույթի ընթացքի վրա:

Հարգանքով՝
Տիգրան Խաչատրյանի պաշտպան
Վահագն Քեշիշյան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա Գասպարյան