«Ապրելու երկիր» կուսակցությունն օգոստոսի 31-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է իր նախընտրական մեգանախագծերից մեկի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցման գաղափարի ներկայացմանը
Հասարակություն«Ապրելու երկիր» կուսակցությունն օգոստոսի 31-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է իր նախընտրական մեգանախագծերից մեկի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերակառուցման գաղափարի ներկայացմանը։
Միջոցառումը տեղի կունենա Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48, Խարբերդ ռեստորան)։
Համալիրն ունենալու է արվեստի ցուցասրահ, հյուրանոց, ռեստորաններ, զվարճանքի, մեծ առևտրային կենտրոններ, ֆինանսական հաստատություններ, տրանսպորտային խոշոր հանգույց, որոնք գործելու են 24 ժամ։
Այս հայեցակարգով մասնաշենքի շահագործումը թույլ կտա այն պահպանել մշտապես խնամված ու ապահով, իսկ որպես հուշարձան՝ այն կշարունակի հիացնել բոլորին։
Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Երևանի համար կարևոր նախագծի քննարկմանը։
Մուտքն ազատ է։