Վստահ ենք, որ Թուրքիան կառուցողական դեր կխաղա Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման գործում․ Լավրով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք վստահ ենք, որ Թուրքիան կառուցողական դեր կխաղա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։
Նա հավելել է, որ Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմամբ։ Լավրովը միաժամանակ ասել է, որ Ռուսաստանը նաև շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ. «Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրագործմամբ՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային կապերի և հաղորդակցությունների բացման վերաբերյալ։ Մենք վստահ ենք, որ Թուրքիան կառուցողական դեր կխաղա այդ պայմանավորվածությունների իրականացման գործում»։