Լրահոս
Կարևոր


Նոր չափորոշիչը լավ արդյունք է ունենում և ազդում է սովորողների առաջադիմության բարձրացման վրա. ԿԳՄՍ նախարար

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:   

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումները, որի շրջանակում 2021 թվականին փետրվարին արդեն իսկ հաստատվել է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը և նույն թվականի սեպտեմբերից՝ փորձարկվել Տավուշի մարզի դպրոցներում:

Նախարարը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերից չափորոշիչը կներդրվի փուլային տարբերակով ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: Միաժամանակ, հաշվի առնելով փորձարկման երկու տարվա փորձը՝ նախագծով չափորոշչում առաջարկվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են լավարկելու գործընթացը:

«Դրանք հիմնականում երկու պատճառ ունեն՝ առաջինը բուն փորձարկման գործընթացն է, որի ժամանակ նկատել ենք բարելավման կարիք ունեցող հարցեր, օրինակ՝ կրթական տարբեր աստիճաններում ժամաքանակի բաշխման, սովորողների գնահատման, նախագծային ուսուցման և տարբեր առանձնահատկությունների հետ կապված ձևակերպումների խմբագրումներ:

Երկրորդը հիմնված է այս ընթացքում օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վրա. օրինակ՝ փոխվել է «Հանրակրթության մասին» օրենքը: Այս փոփոխությամբ ամբողջությամբ համահունչ կդարձնենք օրենսդրությունը և դրանով ավելի հստակ դաշտ կստեղծենք դպրոցների համար»,- ներկայացնելով նախագիծը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, Տավուշի դպրոցներում փորձարկման գործընթացի արտաքին անկախ գնահատում է իրականացվել, որի վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին, սակայն նախնական տվյալները բավականին ոգևորիչ են. «Դրանք ցույց են տալիս, որ նոր չափորոշիչն իրապես լավ արդյունք է ունենում և ազդում է սովորողների առաջադիմության բարձրացման ու որակյալ կրթության կազմակերպման վրա, ինչպես նաև ստեղծվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր միջավայր»:

Նիկոլ Փաշինյանը ևս փաստել է, որ Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արդյունքները գոհացուցիչ են. «Այդ արդյունքները լավարկելու՝ առաջ ենք գնում, և ես ուրախ եմ, որ ժամանակին բավարար քաղաքական կամք ենք դրսևորել՝ ընդունելու չափորոշիչը և այն կիրառելու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների»:

Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գտնվում դասագրքերի ստեղծման գործընթացը, որին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ դասագրքերը նոր չափորոշիչի ներդրման կարևոր բաղադրիչ են:

«Այս ընթացքում ամբողջությամբ փոխվել են դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները, որը բավականին երկար ու դժվար գործընթաց էր: Այս պահի դրությամբ առաջին ազդակները գոհացուցիչ են. մեր հիմնական նպատակն էր ստեղծել պայմաններ, որ ունենանք մրցակցային բաց դաշտ, որից էլ միայն  կարող էինք ակնկալել որակյալ դասագրքեր: Պետք է հաշվի առնել, որ մեր երկրում ավելի քան 10-15 տարի նոր դասագրքերի մրցույթներ չեն արվել, և չկան համապատասխան կարողություններ՝ նոր դասագրքեր գրելու, դրանք պատշաճ կարգով փորձաքննության բոլոր փուլերն անցկացնելու: Ամեն դեպքում՝ բոլոր դժվարությունները հաղթահարել ենք. այս ընթացքում միայն 10-րդ դասարանի դասագրքերի համար բավարար քանակով հայտեր չենք ստացել, և չափորոշչի ներդրումն այս դասարանում հետաձգվում է հաջորդ տարի: 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի ճնշող մեծամասնությունն ունենք, և դրանք հասանելի են էլեկտրոնային տարբերակով: Այդ դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է. մի մասը դպրոցներում կլինեն բառացիորեն այս օրերին, մյուսները՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում: Իհարկե, կազմակերպչական որոշակի խնդիրներ լուծելու նպատակով այս ընթացքում աշխատել ենք  դպրոցների հետ և շարունակելու ենք այդ գործընթացը՝ մինչև դասագրքերն ամբողջ ծավալով հասնեն դպրոց»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ մյուս դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում, և դրանք առկա են դպրոցներում:

Ն.Փաշինյանը հետաքրքրվել է նաև սեպտեմբերի 1-ից մի խումբ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցով, որին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատավարձի բարձրացում կլինի երկու տարբեր ծրագրերով:

«Առաջինը վերաբերում է հանրապետության բոլոր դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչներին, որոնց աշխատավարձը կբարձրանա 25 տոկոսով: Երկրորդը վերաբերում է գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների բոլոր առարկաների ուսուցիչներին: Առաջին խմբի շահառու է հանդիսանում ավելի քան 8000, իսկ երկրորդ խմբի շահառու՝ ավելի քան 4000 ուսուցիչ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ից երկու ծրագրով էլ կսկսի հաշվարկվել բարձրացված վարձատրությունը՝ անկախ կամավոր ատեստավորումից:

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում