«Սևազգեստ կանայք» գեղարվեստական ֆիլմի բացառիկ BACKSTAGE լուսանկարները և պրեմիերայի մանրամասները
ՖոտոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սևազգեստ կանայք» կատակերգական ժանրի ֆիլմի պրեմիերան անժամկետ երկարաձգվել էր և օրեր անց՝ սեպտեմբերի 15-ին ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններ:
Զավեշտալի իրադարձությունները ֆիլմում տեղի են ունենում մեծահարուստ մի մարդու հոգեհանգստի ժամանակ: Խառնաշփոթային իրավիճակ է սկսվում, երբ վերջինիս հոգեհանգստին անսպասելիորեն հայտնվում են բոլոր այն կանայք, որոնց հետ տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է եղել:
Tert.am Life-ի հետ զրույցում ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը պատմել է սպասվող ֆիլմի պրեմիերայի մասին՝ տրամադրելով բացառիկ BACKSTAGE լուսանկարներ:
«Ֆիլմի երկարաձգման պատճառով մենք որոշեցինք բավականին երկար սպասել՝ հարմարեցնելով ժամկետները և այս պրեմիերային մենք լավ զինվել ենք: Ունենք նոր թրեյլեր, նոր պոստեր, որ կարողանանք նոր շունչ ու թարմություն բերել»,- ասաց Գոռ Կիրակոսյանը:
Նախագծում ներգրավված են մի շարք դերասաններ, մասնավորապես՝ Դիանա Մալենկոն, Ելենա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Արտյոմ Մարկոսյանը:
«Դերասանները ևս անհամբեր սպասում են և ուրախ են, որ այդ աշխատանքը հանձնելու են հանդիսատեսի դատին, որ տեսնեն՝ ինչ է ստացվել արդյունքում, քանի որ բավականաչափ ժամանակ է անցել»,- եզրափակեց Գոռ Կիրակոսյանը: