Լրահոս
Կարևոր


Իրականում Ադրբեջանը հայտնվել է շատ բարդ վիճակում․ ինչ է կատարվում Արցախում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հրաժարականներ Արցախում, Խաղաղապահների նոր հրամանատար, ադրբեջանցիներ Ակնայի ճանապարհին․ ի՞նչ է տեղի ունենում
Օգոստոսի 31-ի առավոտյան Արայիկ Հարությունյանը հայտարարեց Արցախի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ խոստանալով այդ մասին պաշտոնապես տեղեկացնել սեպտեմբերի 1-ին։ Դեռևս գործող նախագահը պաշտոնից ազատեց պետնախարար Գուրգեն Ներսիսյանին և նրա փոխարեն նշանակեց ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին։ Նույն օրվա ընթացքում Ռուսաստանը հետ կանչեց ռուսական խաղաղապահ զորքի 4 ամսվա հրամանատար Լենցովին և նրա փոխարեն Արցախ գործուղեց գեներալ-մայոր Կուլակովին։

Եթե մի քանի ամիս առաջ Արայիկ Հարությունյանը հրաժարական տված լիներ, ես ինքս մտահոգություն կհայտնեի՝ հաշվի առնելով սահմանադրական խնդիրները, բայց Արցախում տեղի ունեցած օրենսդրական վերջին փոփոխությունները և նաև Սահմանադրության 168 և 168․1 հոդվածները թույլ են տալիս նախագահ ընտրել ԱԺ պատգամավորների քվեարկությամբ, ինչի շնորհիվ պահպանվում է Արցախի կառավարման համակարգը։
Շատ մարդիկ մտահոգված են, թե Արայիկ Հարությունյանի փոխարեն Արցախի նախագահ կարող է դառնալ Սամվել Բաբայանը։ Ասեմ, որ Սահմանադրությամբ դա արգելված է, քանի որ Բաբայանը վերջին 10 տարին Արցախում մշտապես չի բնակվել, ինչը Արցախի Սահմանադրության 48 հոդվածի պահանջն է։

Եթե Արայիկ Հարությունյանը իրականում հրաժարական տա սեպտեմբերի 1-ին, ապա առաջիկայում կառավարման լիազորությունները կանցնեն ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի և պետնախարար Սամվել Շահրամանյանի ձեռքը։ Նրանք երկուսն էլ փորձառու և սկզբունքային մարդիկ են։ Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի կողմից ճնշումների չեն ենթարկվի՝ առաջնային համարելով Արցախի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների նոր հրամանատարին։ Գեներալ-մայոր Կուլակովը մարտական մեծ փորձ չունի, բայց ՌԴ-ում համարվում է կոշտ հրամանատար։ Տեսնենք։ Նրա առաջին փորձությունը այսօր է լինելու, երբ Ակնայից դեպի Ասկերան ճանապարհին հավաքված ադրբեջանցիներին պիտի զսպի։

Մի քանի տասնյակ ադրբեջանցիներ հավաքվել են Ակնայի ճանապարհի անցակետի մոտ և պահանջում են թույլ տալ մտնել Ասկերան։ Ռուս խաղաղապահները արգելում են, նույնկերպ Ասկերանի ճանապարհին՝ Խրամորթի խաչմերուկի մոտակայքում մեծ թվով Արցախցիներ կան, որոնք հավաքվել են թշնամու հնարավոր սադրանքը կանխելու։

Իրականում Ադրբեջանը հայտնվել է շատ բարդ վիճակում, երբ փորձում էր շրջափակումով ծնկի բերել արցախցիներին, բայց ինքը հայտնվեց ծուղակում և հիմա մտածում է դեմքը փրկելու մասին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, թե չնայած ռասիզմ է իրենց ուղարկած 40 տոննա ժամկետանց թունավոր ապրանքը չընդունելը, բայց իրենք պատրաստ են առաջիկա օրերին բացել Լաչինի միջանցքը»։

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում