«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
ՀասարակությունՍիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին ընկալվում է որպես նոր նպատակների և անելիքների, նոր հմտությունների ու գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ:
Յուրաքանչյուր ուսումնական տարի յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար:
Այժմ այնպիսի դարաշրջան է, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն արդիական գիտելիքներով: Հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության անվտանգությունն ու հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:
Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բոլոր ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին, մաղթում շարունակական զարգացվող գիտելիքներ և հաջողություն ձեր պատասխանատու աշխատանքում: Ձեր ուսերին են դրված ոչ միայն զուտ աշխատանքային պարտականությունները, այլև սերունդներին որակյալ կրթություն տալու շնորհիվ խելացի և պրպտող քաղաքացի ձևավորելու պատասխանատվությունը:
Բարի երթ սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ։